Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Նորայր Գասպարյանի քսանչորսամյակը, սակայն նա արդեն որերորդ ամյակը մտերիմների հետ չի տոնում: Նորայրն անմահացավ ապրիլյան քառօրյայի ժամանակ:

Կապանցի երիտասարդը մինչ բանակ զինակոչվելը պարուսույց էր հայրենի բնակավայրում, իսկ բանակում՝ տանկիստ: Նրան տուն վերադառնալու համար ընդամենը երկու ամիս ժամանակ էր մնացել. պետք է ուսումը շարունակեր Մանկավարժականում:

Շատերի նման, Նորայրը ևս ընտանիքին ստիպել է Մոսկվայից վերադառնալ հայրենիք, որպեսզի հայրենի հողի վրա իրականացնի պարի հետ կապված իր ծրագրերը:

2016 թվականին Նորայրը սպասում էր անհամբեր, որտեսզի զորացրվի ու ի կատար ածի բոլոր նպատակները. նույնիսկ ֆեյսբուքյան գրառում է արել այդ մասին:

Տվյալ նկարում չորս տարի առաջ այս օրը Նորայրը նշում է իր ծննդյան օրը, որը, ցավոք, վերջինն էր նրա կենդանության օրոք:

Ներկայացնում ենք փոքրիկ երաժշտական հոլովակ, որտեղ մի քանի րոպեի ընթացքում ներկայացվում է անմահ հերոսի անցած կարճ, բայց բովանդակալից ուղին:

Оцените статью
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
Քառակուսի ալիքների 5 լուսանկարներ. գեղեցիկ, բայց  շատ  վտանգավոր երեւույթ
error: Content is protected !!