ԱՄՆ-ում հայուհին ստացել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսը

Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում վերջերս տեղի է ունեցել գեղեցկության մրցույթ: Մրցույթին մասնակցել է նաև հայազգի Քրիստինա Այանյանը: Հուրախություն շատ-շատերի՝ Քրիստինեն մրցություն հաղթել է՝ ստանալով «Միսս Բոստոն 2020» տիտղոսը:

Նշենք, որ Քրիստինեն այժմ Բոստոնում հրատարակվող հայերեն «Հայկական շաբաթաթերթի» հրատարակչությունում է աշխատում որպես թղթակից:

Քրիստինեի հաղթանակի մասին տեղեկանում ենք գեղեցկության մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Քրիստինեն հրաշալիորեն տիրապետում է հայերենին, հաճախակի են նրա այցերը հայրենիք:

Հայտնի է, որ նա դեռևս վաղ մանկությունից մասնակցել է նմանատիպ գեղեցկության մրցույթների, ընդ որում՝ գրեթե միշտ գրավել է հաղթական հորիզոնականները՝ շահելով պատվավոր տիտղոսները: Ժամանակին Քրիստինեն նվաճել է «Միսս Բոստոն», երբ աղջնակ է եղել, իսկ յոթ տարի առաջ՝ «Միսս Միսսաչուսեթս» տիտղոսները:

Оцените статью
ԱՄՆ-ում հայուհին ստացել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսը
Ամենահամեղ «Սնիկերս» տորթ, որի բաղադրատոմսը ուզում եմ բոլորը ունենան
error: Content is protected !!