ԱՄՆ-ի ամենահարուստ հայը, որի կարողությունը կազմում է շուրջ 25 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի ամենահարուստ հայը Սթիվեն Քանդարյանն է, որի ծնողները ժամանակին Ամերիկա են փախել Օսմանյան կայսրությունից: Ստեփանը Ալբերտ և Լիլի Քանդարյանների զավակն է: Սթիվենի ծնողները սկսել են անգլերեն սովորել, քանզի նրանց պապը հայտարարել էր, որ այլևս անհնար է հայրենիք վերադառնալը: Սթիվենը ևս ավարտեց ամերիկյան դպրոց:

Դպրոցն ավարտելուց հետո Սթիվենը սկսեց դրսևորել իր տաղանդը բիզնեսի ոլորտում: Ստանալով իրավաբանական բարձրագույն կրթություն՝ Սթիվենը շուտով կարողանում է կայանալ բիզնեսի ասպարեզում:

Նրա գործնական հաջողություններն իրեն գագաթնակետին հասան այն ժամանակ, երբ նա թույլ չտվեց ամերիկյան Մեթլայֆ ապահովագրական կազմակերպությանը սխալ գործունեություն ծավալել այլ ֆինանսական կազմակերպությունների համեմատությամբ: Այս իրադարձությունները տեղի ունեցան 2007-2009 թվականների համաշխարհային ճգնաժամերի ընթացքում և կարևոր նշանակություն ունեցան ընդհանուր ֆինանսական կայունության համար:

2019 թվականից Քանդարյանը զբաղեցնում է ամերիկյան Այեքոմ բազմազգ ինժեներական ֆիրմայի անկախ տնօրենի պաշտոնը: Նա զբաղվում է բարեգործական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է հայկական լոբբիի ծավալած գործունեություններին, հովանավորում է հայ համայնքներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԱՄՆ-ի ամենահարուստ հայը, որի կարողությունը կազմում է շուրջ 25 միլիարդ դոլար
error: Content is protected !!