Ամերիկուհի Էյրան Օստին պատահաբար ֆեյբուոքյան հայտարարության է հանդիպում, որում գրված էր, որ Չինաստանում մի լքված աղջնակ կա, որի համար խնամակալ են փնտրում: Օստին միանգամից հիշեց իր վաղեմի երազանքը, այն է՝ որդեգրել մի փոքրիկ չինացի:
Կարդալով հայտարարությունը՝ նա անմիջապես այդ տեղեկությունով կիսվեց ամուսնու՝ Քրիստի հետ՝ առաջարկելով որդեգրել աղջկան: Նրանք սկսեցին գնալ երեխայի հետքերով:
Շուտով հայտնի դարձավ, որ երեխան կույր է, սակայն այդ տեղեկությունը նրանց մտադրությունը չփոխեց:
Որդեգրման գործընթացը ձգձգվեց մոտ երկու տարի, մինչ կարգավորվեցին բոլոր փաստաթղթերը:
Հասնելով Չինաստան՝ զույգը հանդիպեց երեխայի հետ: Նրանք նկատում են երեխայի վարքային դրսևորումների որոշակի տարօրինակություններ, հիվանդության որոշակի նշաններ: Պարզվում է, որ փոքրիկը ժառանգական հիվանդություն ուներ, որի հետևանքով էլ զրկվել էր տեսողությունից:
Զույգը չընկրկեց նույնիսկ այդ հանգամանքի դեմ: Ամուսինները սկսեցին համառորեն պայքարել երեխայի հիվանդության հետ:
Աղջնակը՝ Պրիմրոուզը, շուտով միանգամայն ինտեգրվում է ընտանիքին՝ վայելելով բոլորի սերը: Ընտանիքի ինստագրամյան պատմությունները խոսում են այս մասին: