Ամերիկացի բլոգերը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով. նա հիացած է հայկական մթերքներով ու բնությամբ

Մայամիից հայտնի ամերիկացի բլոգեր Դեյվիդ Հոֆմանը 2019 թվականին գտնվել է Հայաստանում: Նա, վերադառնալով հայրենիք, մի հետաքրքիր նյութ է պատրաստել, որտեղ նկարագրել է հայկակն ուղևորության իր տպավորությունները: Նյութը բավականին հետաքրքիր է ստացվել:

Նա եղել է Իջևանում, Դիլիջանում, Արցախում: Տպավորվել է պատմական հնամենի կառույցների ճարտարապետությամբ:

Բլոգերն իր տպավորություններով կիսվել է իր հետևորդների հետ, պատմել իր տեսածի մասին: Հոֆմանի վրա մեծ տպավորություն է թողել արցախյան բնաշխարհը, որը նա բնորոշել է վայրի և անչափ գեղեցիկ իր բուսականությամբ ու լեռնային գոտիներով:

Հոֆմանին ամենից շատ դուր է եկել արցախյան Ժինգյալով հացը: Բլոգերն իր հետևորդներին պատմել է այդ համեղ ուտեստի բաղադրության ունիկալության մասին՝ ասելով, որ դրա բաղադրության մեջ են մտնում մոտ 17 տեսակի կանաչեղեն, որոնք էլ ուտեստին անմոռանալի ու յուրահատուկ համ են հաղորդում:

Հովֆմանն ուղեկցուհի Լուսինեի հետ եղել է հայաստանյան մի շարք պատմական վայրերում:

Оцените статью
Ամերիկացի բլոգերը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով. նա հիացած է հայկական մթերքներով ու բնությամբ
Ավազակային հարձակում. ատրճանակի սպառնալիքի տակ թալանել են թոշակառու կնոջ տունը
error: Content is protected !!