Աղավնաձորի մեկուսարանից դուրս եկողներին առողջապահական անձնակազմը ծափերով ու ծաղիկներով է ճանապարհել

Բժշկական ոլորտի մասնագետ Նարեկ Վանեսյանը, ով նախարար Ա. Թորոսյանի հանձնարարականով վերահսկում է անցկացնում Երևանից դուրս մեկուսացածների մեկուսացման գործընթացի պատշաճ կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով, այսօր հայտարարել է, որ Աղավնաձորում մեկուսացած մի շարք քաղաքացիներ դուրս են եկել մեկուսացման շրջանից, քանզի նրանց մոտ կասկածելի վիրուսը չի հայտնաբերվել:

Նարեկ Վանեսյանը հրապարակել է նաև մի վիդեո-նկարահանում, որտեղ երևում է, թե ինչպես են Աղավնաձորի բուժական և կազմակեպչական անձնակազմը ճանապարհում մեկուսացումից դուրս եկող քաղաքացիներին:

Նրանք քաղաքացիներին ճանապարհել են ծաղկեփնջերով ու ջերմ ծափահարություններով: Վանեսյանը հայտարարել է նաև, որ այս ընթացքում Աղավնաձորից տուն վերադարձող մեկուսացած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նման կերպ են հեռանալու այնտեղից:

Այսօր տուն են վերադարձել նաև Դիլիջանի ռազմական վարժարանում մեկուսացված քաղաքացիները. նրանց կրկնակի թեստավորումները կրկին բացասական արդյունք են ցույց տվել: Այդ ամենով հանդերձ՝ վարժարանը մանրակրկիտ աղտահանման է ենթարկվել:

Ներկայացնում ենք Նարեկ Վանեսյանի հրապարակած վիդիոն:

Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք…Առողջ լինեք…Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես…

Опубликовано Narek Vanesyan Четверг, 2 апреля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղավնաձորի մեկուսարանից դուրս եկողներին առողջապահական անձնակազմը ծափերով ու ծաղիկներով է ճանապարհել
error: Content is protected !!