Ահա «5 մազակալների» տեխնիկան, որը կօգնի ձեզ չբղավել երեխայի վրա

Պահպանել հանգստություն և հանդուրժողականություն հակառակվող և վտանգավոր երեխաների հետ, դաստիարակության ամենադժվար մասերից է։ Սակայն այսօր ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի մայրիկի օրիգինալ մտահղացում, թե ինչպես չբաղվել ձեր երեխայի վրա։

 

Շոնա Հարվինը ունի նախադպրոցական տարիքի տղա, որին նա հումորով անվանում է «փորձություն»։ Ֆեյսբուքում նրա գրել է՝

«Ես սթրես էի ապրում ամեն օր, քանի որ ուղղակի չէի հասկանում, ինչու է իմ 4 տարեկան երեկան չի կարողանում լսել և հարգել ուրիշներին։ Ես լացում էի գրեթե ամեն օր»։

Նա կարողացել է գտնել խնդրի լուծումը բլոգեր Կելլի Հոլմսի էջում և խորհուրդ է տալիս նույն կերպ վարվել մնացած մայրերին։ Կելլին բացատրում է, որ մեզանից շատերը ունեն վատ սովորություն՝ արձագանքել երեխաների վարքագծին կտրուկ բառերով, կամ բարձր ձայնով։ Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս ծնոնղներին լինել սիրալի և թեթև արձագանքել երեխաների վարքագծին, առանց խստության։

Կելլի այս հարցի լուծումը հետևյալն է՝ այն կոչվում է  «5  մազակալների» տեխնիկա։ Երբ ձեր երեխաները արթնանում են առավոտյան, կապեք ձեր ձեռքի դաստակին այդ 5 մազակալները (այն ձեռքին, որն ավելի շատ եք օգտագործում)։

Օրվա ընթացքում, ամեն անգամ, երբ դուք երեխային կոպտում եք, գցեք մեկ ձեռքից մյուս ձեռքին մեկ մազակալ։ Նպատակը նրանում է, որ դուք օրվա ընթացքում բոլոր մազակալները վերադարձնեք իրենց սկզբնական դիրքին։

Եթե դուք բռնկվում եք, ապա ձեզ հարկավոր է անել 5 պարզ դրական բաներ ամեն անգամ, որպեսզի ետ բերեք 5 մազակալները մյուս դաստակին։

Նա հայտնաբերել է, որ ամեն բացասական գործողության դեպքում փոխարենը անհրաժեշտ է անել 5 դրական բան։

Այդպիսով ձևավորվում է հավասարակշռություն։ Դրական գործողությունը կարող է լինել շատ պարզ բան, օրինակ՝ երեխային գրկելը, պատմելը զվարճալի պատմություն, խաղալը նրա հետ, միասին նկարել և այլն։

Մազերի 5 մազակալների տեխնիկան՝ ամենահասարակ և արդյունավետ միջոցներից է զայրույթը սաստելու։ Շոնան նույնպես օգտվել է այս մեթոդից և մնացել է գոհ։

«Օրվա վերջում բոլոր 5 մազակալները վերադառնում են իրենց տեղը։ Ես շատ եմ հպարտանում ինձանով, քանի որ կարողացել եմ զսպել իմ զայրույթը։ Ես գիտեմ, որ դա միայն մեկ օր է, բայց ես հուսով եմ, որ դա կօգնի մեր հարաբերություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ահա «5 մազակալների» տեխնիկան, որը կօգնի ձեզ չբղավել երեխայի վրա
Ճշգրիտ հոգեբանական թեստ․ Ընտրեք մարմինը, և մենք կկազմենք ձեր հոգեբանական դիմանկարը
error: Content is protected !!