Ահա թե ինչպիսի հետևանքներ է ունենում ագահաբար ու չհաշվարկված գնումներ կատարելը

Առկա արտակարգ իրավիճակը մինչ շատ մտահոգ քաղաքացիների մղում է բարեգործական նախաձեռնությունների, շատ մարդիկ էլ չափազան շատ գնումներ են անում՝ հայտնվելով տգեղ ու դատապարտելի իրավիճակում:

Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գալստյանը մի լուսանկար է հրապարակել արված այսօր երևանյան աղբարկղերից մեկի մոտ: Այնտեղ տոպրակներով հաց է գցված եղել: Լուսանկարը մեծ զայրույթ է առաջ բերել մյուս օգտատերերի շրջանակներում, քանզի իրողությունն իսկապես մտահոգիչ է ու տգեղ:

Նորահայտ վիրուսի հետ պայմանավորված առաջ եկած որոշակի խուճապային տրամադրությունները շատերին տարան խանութներ և մղեցին չափից շատ գնումներ կատարելուն: Բայց այդ իրողությունն այնպիսի դրսևորումների հանգեցրեց, որ շատերն արդյունքում ունեցան ոչ միայն մթերքի ավելորդ պաշար, այլև ունեցած մթերքի մի մասն էլ փչացավ, դարձավ ուտելու համար ոչ պիտանի:

Եթե հաշվի առնեն այն փաստը, որ կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ կա մթերքի մեծ պահանջարկ և չկա հնարավորություն այն ձեռք բերելու, տվյալ իրողությունն ավելի դատապարտելի է դառնում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա թե ինչպիսի հետևանքներ է ունենում ագահաբար ու չհաշվարկված գնումներ կատարելը
error: Content is protected !!