Ահա թե ինչպես ազատվել հին սպիներից առանց տնից դուրս գալու․ Բնական միջոցներ

Ամեն մարդ ունի հին սպիեր, որոնք առաջացել են վնասվածքներից, ոչ այդքան մեծ վիրահատություններից և անգամ պզուկներից։ Սակայն այսօր մենք ձեզ կպատմենք պարզ տնական միջոցների մասին, որոնք կօգնեն ազատվել դրանցից։

Նկատի ունեցեք, որ ինչքան մեծ է սպին, այդքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի դեղամիջոցը գործի։

Մեկ այլ կողմից, շատ դժվար է ամբողջովին վերացնել սպին, սական նրա չափերը կարելի է փոքրացնել և փափկացնել։ Ինչպես նաև հիշեք, որ բնական միջոցների մաշկը վերականգնելու գաղտնիքը կայանում է  ձեր հաստատակամության մեջ։

Ահա լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն վերացնել սպիերը։

Մեղր և ալոե վերա

Բաղադրությունը

1 գդալ մեղր,
1/2 բաժակ վարսակի փաթիլներ,
5 ճաշի գդալ ալոե վերայի գել:

Ահա թե ինչ է պետք անել։

Խառնեք մեղրը, վարսակը և ալոե վերայի գելը բլենդերի մեջ։ Երբ կստանաք միատարր մածուկ, լցրեք այն կաթսայի մեջ և փակեք կափարիչով։ Լոգանք ընդունելուց հետո, քսեք այն մաշկի վնասված մասերին, որն էլ հետո անհրաժեշտ է մերսել շրջանաձև շարժումներով։

Թողեք այս խառնուրդը 2 ժամ, այնուհետև լվացեք ջրով։ Հիշեք, որ դուք պետք է անընդհատ հետևեք արդյունքներին։

Լավանդայի եթերային յուղ

Բաղադրությունը՝

Լավանդայի յուղ,
Ալոե վերայի գել,
Մանրէազերծված վիրակապ։

Ահա թե ինչ է պետք անել։
Խառնեք լավանդայի յուղը և ալոե վերայի գելը հավասար մասերով։ Քսեք միջոցը սպիերին և այն վիրակապեք։ Թողեք ամբողջ գիշեր։

Լավանդայի յուղի օգտագործման այլ եղանակ—ավելացնում են 2 կամ 3 կաթիլ սլիվկի և փափուկ մերսում վնասված մասերը։ Նկատի ունեցեք, որ կանայք ովքեր կերակրում են երեխաներին կրծքով, կամ հղի են չպետք է կիրառեն այս միջոցը։

Մաքուր մեղր՝

Բաղադրություն՝

Մաքուր մեղր,
Թանզիֆե վիրակապ:

Ահա թե ինչ է պետք անել։

Մեղրը պարունակում է հակաբակտերիալ և բուժիչ հատկություններ։ Թաթախեք թանզիֆը մեղրի մեջ և դրեք վնասվածքի վրա։ Թողեք, որ այն գործի օրվա ընթացքում, հաջորդ օրը դրեք թարմ վիրակապ։

Ինչքան մաքուր և բնական լինի մեղրը, այդքան լավ նա կազդի մաշկի վրա։

 Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմեք բժշի: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Ահա թե ինչպես ազատվել հին սպիներից առանց տնից դուրս գալու․ Բնական միջոցներ
Ինչո՞ւ էր «Ադեկվադն» ակցիա իրականացնում նախագահի նստավայրի մոտ
error: Content is protected !!