Ֆրանցիսկոս Առաջինին Հռոմի Պապ է ստիպել դառնալ առաջին սերը. հետաքրքիր պատմություն

Ֆրանցիսկոս Առաջինը Հռոմի Պապ դառնալուց ի վեր կոտրեց բոլոր կարծրատիպերի ու միֆերի կաղապարները պապերի առնչությամբ: Նա նախ և առաջ հրաժարվեց պապերին հատկացված արտոնություններից՝ ընտրելով ավելի համեստ կենցաղն ու կենսապայմանները:

Բացի այս, Ֆրանցիսկոս Առաջինը հանրահռչակվեց իր առաջին չստացված սիրո պատմությունով:

Պարզվում է, թերևս նրա կյանքն այլ ուղով ընթանար, եթե ժամանակին հաջողեր սիրային հարցերում:

Երիտասարդ տարիքում Ֆրանցիսկոսն ինքնամոռաց սիրահարված է եղել և մշտական թաքուն նամակագրական կապի մեջ է եղել իր սիրո առարկայի հետ: Միա անգամ էլ գաղտնիքը բացահայտվել է. նամակներից մեկը հայտնաբերել է աղջկա հայրը:

Նամակում Ֆրանցիսկոսն իր մեծ սերն էր հայտնում և հայտարարում, որ ցանկանում է հասնել աղջկան: Նամակում տղան նաև մի գեղեցիկ, շքեղ տուն էր նկարել՝ տակը գրելով, որ նա իր առջև երկու պայման է դրել. կա՛մ աղջկա համար գնել և նրան նվիրել այդ տունը, կա՛մ դառնալ Հռոմի Պապ:

Օրինաչափորեն և տրամաբանորեն, երկրորդ պայմանն ամենաանհավանականն էր, սակայն փաստ է մնում իրողությունը ավելի հեշտ իրագործելի դարձավ երկրորդը, քան առաջինը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ֆրանցիսկոս Առաջինին Հռոմի Պապ է ստիպել դառնալ առաջին սերը. հետաքրքիր պատմություն
error: Content is protected !!