Ռուսաստանում հայտնաբերել են հսկա գայլի գլուխ, որը ունի 40 հազար տարվա պատմություն

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքի մի բնակիչ գետի ափին հայտնաբերել է հսկա գորշ գայլի գլուխ, որը իր չափերով զարմացրել է գիտնականներին։ Այսպիսի գայլերը աշխարհի երեսից վերացել են շատ վաղուց։ ՈՒսումնասիրողների կարծիքով գտնված գանգը ունի 40 հազար տարվա հնություն։

Յուկուտսկի բնակիչ՝ Պավել Էֆիմովը գայլի գանգը հայտնաբերել է Տիրեխտյախ գտի ափին, հավանաբար գետը այն ափե է հանել ուժեղ քամու ժամանակ։ Այս դեպքը տեղի է ունեցել նախորդ ամառ։ Պավելին գանգը  առանձնահատուկ չի թվացել, սակայն երբ դրանով սկսել են հետաքրքրվել հնեաբանները, պարզվել է, որ այս գտածոն ունի հազարամյակների պատմութուն։ Ըստ գիտնականների նախնական հետազոտությունների արդյունքի, սա 2-4 տարեկան գորշ գայլի գլուխ է, որը գայլի համար երիտասարդ տարիք է համարվում։ Նրանց զարմացրել է կմախքի լավ պահպանված լինելը, հատկապես ուղեղի, ատամների, մաշկի և մորթու պահպանված վիճակը։ Կմախքը դեռ ուսումնասիրվում է ռուս, շվեդ և ճապոնացի գիտնականների կողմից։

Այսպիսի մի կմախք հայտնաբերվել էր նաև շվեդների կողմից, այն նույնպես ուսումնասիրությունների փուլում է գտնվում, ըստ նախնական տվյալների գորշ գայլի այդ տեսակը ապրել է սառցադաշտային միջավայրում, և նրանց անվանել են հրեշավոր գայլեր։Շվեդների հնեաբանների հայտնաբերած գայլի գլուխը 40սմ երկարություն ունի, այս գայլը ավելի մեծ է քան ռուսաստանում հայտնաբերվածը։

Այսպիսի գտածոները չեն դադարում զարմացնել  թե՜ գիտնականներին, և թե՜ սովորական մարդկանց, սա վառ ապացույցն է նրա, որ կենդանական աշխարը շատ բազմազան է եղել, բայց ցավոք շատ կենդանատեսակներ վերացել են։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ռուսաստանում հայտնաբերել են հսկա գայլի գլուխ, որը ունի 40 հազար տարվա պատմություն
error: Content is protected !!