Դերասանուհի Լուսին Վարդանյանը և՛ զուգահեռ աշխատում է թատրոնում, և՛ նկարահանվում է ֆիլմերում: Հեռուստադիտողին նա առավել ճանաչելի դարձավ «Պատվից առավել» սերիալից: Չնայած նրա դերը կարճ եթերում եղավ, բայց տպավորիչ լինելու շնորհիվ հասցրեց սիրվել:
Դերասանու ամուսինը Վահագն Խաչատրյանն է, իր կոլեգան. ևս դերասան է: Ամուսնացած լինելով բավական երկար ժամանկ՝ այդ ընթացքում նույնիսկ հասցրել են բաժանվել ու վերամիավորվել: Լուսինի խոսքերով՝ միավորումը եղել է այն բանի շնորհիվ, որ երկուստեք պահել են փոխադարձ հարգանքը փոխհարաբերությունների մեջ՝ անկախ բաժանության փաստից:
Լուսինն անկեղծ պատմել է, որ այժմ երկուստեք փորձում են հաղթահարել բաժանության շրջանի տհաճ զգացողություններն ու անհամերաշխության հիշողությունները: Այդ գործում ունեն ազդակ. նրանց դուստրն է:
Լուսինը նաև խոսել է իր հղիության մասին. ամուսինները սպասում են երկրորդ բալիկի: Լուսինը խոսել է նաև երկրորդ հղիության ժամանակ ունեցած զգացողությունների, առաջիկա պլանների և գործնական առաջարկների մասին:
Նա պատմել է, որ նախկինում շատ է մերժել աշխատանքի տարբեր շահավետ առաջարկներ, քանի որ ամուսինը ծառայել է բանակում: Այժմ այդ շրջանը ևս հաղթահարված է. նա կարողանում է անկաշկանդ ընդունել աշխատանքի ցանկացած առաջարկ, եթե այն իրեն հոգեհարազատ է: