Ո՞վ էր Մարտիրոս Սարյանի սերն ու մուսան. գեղեցիկ սիրո պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մ. Սարյանը, որ գտնվում էր Մոսկվայում, իր արվեստանոցն ու իրերը հավաքում, տալիս է իր մտերիմներից մեկին ի պահ և գալիս հայրենիք:

Նա մի որոշ ժամանակ անց է կացնում հայ մտավորականության հիմնական բնակավայրում՝ Թիֆլիսում: Հաճախ այցելում է այնտեղ գործող մտավորականության ավանդական հավաքատեղին՝ «Չայկա» սրճարան:

Այստեղ հանդիպում է մի աղջկա, ով հենց առաջին հայացքից մեծ հարազատության և ջերմության զգացողություն է ներշնչում նկարչին: Դա Ղազարոս Աղայանի դուստրն էր՝ Լուսիկ Աղայանը: Հանդիպումներն ավելի հաճախադեպ են դառնում, Լուսիկն իր անվամբ մատիտ է նվիրում Սարյանին, որն էլ դառնում է Սարյանի սրտի բանալին:

Սարյանն այն հատուկենտ անհատականություններից էր, որ ողջ կյանքում սիրեց ու փառաբանեց միայն մի կնոջ, և այդ կինը Լուսիկն էր, ով էլ դարձավ Սարյանի կինը՝ նրա հետ միասին բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով:

Նրանք զավակներ են ունենում, Հայաստան են տեղափոխվում մշտական բնակության համար: Գործի բերումով Սարյանը հաճախ է բացակայում հայրենիքից, լինում է Փարիզում, սակայն մշտապես մեծ սիրով ու գնահատանքով է վերաբերվում կնոջը, նամակներով իր հիացմունքն արտահայտում նրա հավատարմության և ուժի դրսևորման համար՝ նրան անվանելով հերոս կին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՞վ էր Մարտիրոս Սարյանի սերն ու մուսան. գեղեցիկ սիրո պատմություն
error: Content is protected !!