Մի շտապեք պլանավորել ձեր ամառային հանգիստը, քանի դեռ չեք տեսել այս հեքիաթային վայրը

Եթե ցանկանում եք ամռանը հեքիաթային հանգիստ ունենալ, ապա Ղրիմը դա ձեզ խոստանում է և ոչ միայն իր տեսարժան վայրերը կգրավեն ձեզ, այլ այս անհավանական գեղեցիկ հյուրանոցը, որը գտնվում է Ղրիմի հարավային մասում։ Երբ վերևից ենք նայում այն նման է ծաղկի կամ մի քանի նավի, որոնք միացված են իրար։Այս հյուրանոցը զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրույթներից երկուսում հաղթել է, որոնցում ներկայացված են եղել աշխարհի մի շարք երկրների բարձրակարգ հյուրանոցները, սակայն հենց այս հրաշալի վայրն է  արժանացել  լավագույն հյուրանոց մրցանակին։

Հյուրանոցը ոչ միայն իր տեսքով է առանձնանում, այլ նաև տարբեր ծառայությունների մատուցմամբ, սա կարելի է հյուրանոց- առողջարան անվանել։ Այստեղ մարդիկ կարող են հանգստանալ, նաև հետևել իրենց առողջությանը։Հյուրանոցը մշտապես լի է մարդկանցով, այս հեքիաթային վայրը տեսնելու համար մարդիկ ժամանում են աշխարհի տարբեր երկրներից, այն մարդաշատ է նաև ձմռանը քանի, որ հյուրանոցի ներսում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, գործում են փակ լողավազաններ, տարբեր տեսակի զվարճությունների սրահներ, իսկ ռեստորաններում կարող եք գտնել բազմազան ուտեստներ։ Իսկ ահա ամանորը այստեղ տոնելու համար դուք պետք է մի քանի ամիս առաջ սենյակ ամրագրեք, քանի որ հատկապես ամանորին մարդիկ գալիս են վայելելու հյուրանոցի հեքիաթային միջավայրը։

Մանրամասները տեսանյութում․

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մի շտապեք պլանավորել ձեր ամառային հանգիստը, քանի դեռ չեք տեսել այս հեքիաթային վայրը
error: Content is protected !!