Հյուսիսային Կարոլինայի լողափերից մեկում շնաձկները հարձակվել են մարդկանց վրա

ԱՄՆ․-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում, մի շնաձիգ հարձակվել է  երիտասարդ տղայի վրա։Շնաձուկը հարձակվել է այն պահին, երբ տղան ընկերների հետ ջրում լողալիս է եղել, ափից ոչ շատ հեռու։Շնաձուկը հասցրել է վնասել տղային։

Այս դեպքը տեղի է ունեցել  երեքշաբթի, հունիսի 11-ին: 19-ամյա Օսթին Ռեյդը հաճախ է ճամփորդում  ընկերների հետ, սակայն այս անգամ նա ենթարկվել է հարձակման շնաձկան կողմից։ Տղայի խոսքով, լողալու ընթացքում նա անմիջապես հասկացել է, որ շնաձուկը գտնվում է իր ոտքերի մոտ,  ուստի  հնարավորինս շուտ փորձել է վերադառնալ ափ:Սակայն շնաձուկը հասցրել է վնասել տղայի ոտքը։Օսթինը ափ հասնելուն պես անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։Հիվանդանոցից հայտնել են, որ տղան գտնվում է կայուն վիճակում, շնաձուկը վնասել է նրա աջ ոտքի ոսկորը, սակայն բժիշկների խոսքով, բուժումից հետո տղան լիովին կարող է վերադառնալ իր նախկին կյանքին։

Այսպիսի ևս մեկ դեպք էր կատարվել նույն լողափում հունիսի սկզբին, այդ անգամ հարձակումը կատարվել էր  17-ամյա մի աղջկա վրա։ Աղջիկը ևս ստացել էր ոտքի վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց, այժմ նա համարյա ամբողջովին վերականգնվել է։Այս դեպքերը չեն խանգարում, որ մարդիկ շարունակեն այցելել Հյուսիսային Կարոլինայում գտնվող այս հրաշալի լողափը, այն միշտ մարդաշատ է։Իսկ բնապահպանները հորդորում են փորձեր չանել վնասելու շնաձկներին, քանի որ նրանք գտնվում են իրենց սեփական միջավայրում և մենք ենք ներխուժում իրենց տարածք։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հյուսիսային Կարոլինայի լողափերից մեկում շնաձկները հարձակվել են մարդկանց վրա
error: Content is protected !!