Հետաքրքիր փաստեր տատիկների մասին

Մեր տատիկները աշխարհում ամենից շատ մեզ սիրողն են:

Երբեմն մենք չենք նկատում եւ չենք գնահատում դա, նեղանալով նրանց հեգնոցների վրա ժամանակակից բարոյականության վերաբերյալ, մենք մոռանում ենք այցելել նրանց, անընդհատ ինքներս մեզ համար արդարանալով պատճառաբանելով աշխատանքի եւ անձնական խնդիրների զբաղվածության պատճառաբանությամբ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ տատը պատրաստ է անել մեզ համար ամենինչ, միայն մեր ուշադրությանը արժանանալու համար:

Իմ ընկերներ՝ մի մոռացեք ձեր տատիկներին եւ գնահատեք նրանց հետ անցկացրած ամեն պահը, քանի որ դրանք հավերժ չեն եւ մի մոռացեք նվիրել նրանց հաճելի նվերներ։ Հոգ տարեք ձեր տատիկների մասին, մի նեղացրեք նրանց և մի նեղացեք ինքներդ, քանի որ մեր տատիկները ցանկանում են միայն լավը: Մի ամաչեք ասել, որ սիրում եք նրանց … զանգեք և ասեք ձեր տատիկին հենց այս պահին …

Իսկ մենք ձեզ կպատմենք տատիկների մասին հետաքրքիր փաստեր՝

1. Աշխարհի ամենաուժեղ տատիկը 76-ամյա Սակինաթ Խանապիևան է, Սուլթան-Յանգիյուրթ գյուղից (Դաղստան): Նա կարող է մերկ ձեռքերով հյուսել 50 մմ երկաթե անկյուն, կամ պատռել շատ հաստ գիրք։

2. 23-ամյա գնչուհին Ռումինիայից Ռիֆկա Ստանեսկուն ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ տատիկը, համաձայն Գինեսի ռեկորդների գրքի:

3․ Չնայած այն հանգամանքին, որ չհաստատված տվյալների համաձայն, շատ տատիկներ ապրել են մինչև 130 տարեկան, այս պահի դրությամբ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն աշխարհի ամենածեր տատիկն է համարվում ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալման, որը մահացել է 1997 թվականին 122 տարեկանում։

4. Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1978-ից սկսած սեպտեմբեր ամսին Աշխատանքի տոնին հաջորդող կիրակին նշվում է ավագ սերնդի տոնը: Այդ օրը կոչվում է Տատիկների և Պապիկների Ազգային Տոն:

5. Բուրանովյան տատիկները — ռուսական ժողովրդական խումբը Բուրանովո գյուղից կարելի է վստահորեն անվանել ամենածեր երաժշտական խումբը, ովքեր մասնակցել են «Եվրատեսիլին» և զբաղեցրել են 2-րդ տեղը: Ամենամեծ երգչուհին 78 տարեկան է:

6. Ի դեպ, անգլերեն լեզվով կա BABUSHKA բառը, որը նշանակում է տարեց կին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հետաքրքիր փաստեր տատիկների մասին
error: Content is protected !!