Հետաքրքիր փաստեր ծովամթերքների մասին. սա իմանալուց հետո Ձեր սննդակարգում անպայման կներառեք այն

Հայկական խոհանոցում սովորաբար, հայտնի հանգամանքների բերումով, ծովամթերքների առկայությունը շատ քիչ է, սակայն կան հետաքրքիր իրողություններ, որոնք հարկ է իմանալ ծովամթերքների մասին: Գուցե իմանալով սա, Դուք Ձեր խոհանոցային բաղադրատոմսերում ավելի հաճախ ներառեք ծովամթերքներ:

Ծովամթերքներում հագեցած ճարպեր չկան, դրանց փոխարեն կան ճարպաթթուներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու սրտանոթային համակարգի վրա: Բավական է ծովային ձուկ կամ այլ ծովամթերք ուտել՝ սրտի հիվանդության ռիսկը կիսով չափ կրճատելու համար:

Ճապոնիայում կյանքի տևողությունը 84 տարի է: Եվ այս երկրի շատ բնակիչների առողջական վիճակը շատ լավ է նույնիսկ այն մարդկան մոտ, ովքեր հաղթահարում են  90-ի շեմը: Դրա պատճառներից մեկը ճապոնական սննդակարգում ծովամթերքի մեծ քանակությունն է: Այստեղ կլիման խիստ անբարենպաստ է գյուղատնտեսության համար, հետևաբար, ծովամթերքները սեղանի լավ հավելումներ են հանդիսանում: Միջին ճապոնացին տարեկան 68 կիլոգրամ ձուկ է ուտում, իսկ մսի քանակը կազմում է ընդամենը 45 կգ: Սա երեք անգամ պակաս է Միացյալ Նահանգների միջին վիճակագրական բնակչի օգտագործած ձկան քանակից:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հետաքրքիր փաստեր ծովամթերքների մասին. սա իմանալուց հետո Ձեր սննդակարգում անպայման կներառեք այն
error: Content is protected !!