Աշխարհի ամենափոքրիկ երեխան ծնվեց ընդհամենը 268 գրամ քաշով

Սա հազվադեպ դեպք է՝ 268 գրամ քաշ ունեցող երեխային փրկեցին:

Տոկիոյում աշխարհի ամենափոքր երեխան դուրս է գրվել Կեյոյի համալսարանական հիվանդանոցից: Անցյալ տարվա օգոստոսին ծնված տղան ընդամենը 268 գրամ էր:

Անցյալ ամիսներին երեխա երեք կիլոգրամ քաշ հավաքեց եւ կարողացավ ինքնուրույն ուտել մայրայան կաթը: Բժիշկները որոշել են տղային ուղարկել տուն, քանի որ նրա մարմինը նորմալ էր զարգանում եւ նա այլեւս կարիք չուներ բժշկական վերահսկման:

Պրենատալ անոմալիայի պատճառով երեխան չի աճել, եւ որոշել են հղիության 24-րդ շաբաթում կատարել կեսարյան հատում: Սկզբում երեխան այնքան փոքր էր, որ տեղավորվում էր երկու ափի մեջ: Հատուկ սարքավորումների օգնությամբ բժիշկները օգնեցին փոքրիկ նորածնին շնչել ու ուտել: Աստիճանաբար երեխան սկսեց աճել եւ ձեռք բերել քաշ:

Այժմ երեխան կդառնա պաշտոնապես գրանցված Այովայի ամերիկյան համալսարանի ռեեստրում, որպես աշխարհի ամենափոքր ծնված երեխա, որը կարողացավ գոյատեւել: Նախորդ ռեկորդը պատկանում էր 2009 թվականին Գերմանիայում ծնված 274 գրամանոց տղային: Աշխարհի ամենափոքր աղջկա քաշը 252 գրամ էր, նա ծնվել է Գերմանիայում:

Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է ընդամենը 23 դեպք, որտեղ 300 գրամից պակաս ծնված երեխաներն են: Դրանցից միայն չորս տղա, մնացածը `աղջիկներ են:

Սա իսկական հրաշք է, համաձա՞յն եք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աշխարհի ամենափոքրիկ երեխան ծնվեց ընդհամենը 268 գրամ քաշով
error: Content is protected !!