Աշխարհի ամենամեծ փոթորիկները․ դիտեք տեսանյութում

Բնության այս սարսափելի երևույթը մինչ օրս միլիոնավոր մարդկանց կյանք է խլել։ Հատկապես հին ժամանակներում, երբ առևտրականները հիմնականում նավերով էին տեղափոխվում մի երկրից մյուսը։ Հսկա նավերը մարդկանցով և ավարով լցված բաժին էին դառնում բնության այս արտասովոր ու վտանգավոր երևույթին։

Փոթորիկները առաջանում են հանկարծակի, ուժգին ուղղությունը փոխող քամուց և ավելի արտահայտված են երևում ջրային տարածքներում։Մարդիկ փոթորիկներին նույնիսկ անուններով են կոչել, հիմնականում կանացի՝ կատրինա, Իրմա, Մարիա, վերջինս 2017 թվականին վնասել է աշխարհի ամենամեց ռադիոաստղադիտարանը, որը գտնվում է Պուերտո Ռիո կղզում։

Ներկայացնում ենք ամենավտանգավոր փոթորիկներից մի քանիսը․

Կամիլա

Այս փոթորկը իր ամենաուժգին հարվածը  հասցրել է  ԱՄՆ-ին:  1969 թվականի օգոստոսի 5-ին այն սկիզբ է առել Աֆրիկայից և հասել ԱՄՆ, մասնագետները կարծում էին, որ <<կամիլան>> մինչև հասնի ԱՄՆ, ուժգնությունը կնվազի և վնասներ չի պատճառի, սակայն նրանք սխալվեցին, փոթորիկը հասավ ԱՄՆ․-ի միսիսիպի նահանգ նույն թվականի օգոստոսի 17․-ին և մեծ ավերածությաունների պատճառ դարձավ։

Ինիկի

Սա հավայան կղզիներում երբևէ հանդիպած ամենահզոր փոթորիկն է համարվում։ Ճնշման գագաթնակետին, քամու արագությունը հասել է է 235 կմ /ժ, փոթորիկը համարվել է 4-րդ աստիճանի վտանգավոր:Այն ակտիվացել է 1992 թ. Սեպտեմբերի 11-ին, որի հետևանքով կղզում վեց մարդ է մահացել, սակայն նյութական վնասը  կազմել է ավելի քան 1,8 միլիարդ դոլար:

Բնության այս կործանարար երևույթին ծանոթացեք նաև տեսանյութում․

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աշխարհի ամենամեծ փոթորիկները․ դիտեք տեսանյութում
error: Content is protected !!