Աշխարհի ամենագեր տղան, ով 10 տարեկանում ուներ 192 կգ քաշ, նիհարեց ավելի քան երկու անգամ

Աշխարհում ամենասուր խնդիրներից մեկը՝ դա երեխաների շրջանում գիրության խնդիրն է։ Արյա Պերմանան Ինդոնեզիայից ամեն օր ուտում էր արագ պատրաստվող վերմիշել, տապակած հավ եւ խմում էր քաղցր գազավորված ըմպելիքներ: Արդյունքում 10 տարեկանում նա կշռում էր 192 կգ: Վիրահատության շնորհիվ եւ անցում կատարելով առողջ սննդին, դեռահաս տղան երեք տարում նիհարեց 106 կգ եւ այժմ ապրում է լիարժեք կյանքով։

Տեսեք ամենագեր տղայի զարմանալի քաշի կորստի արդյունքը:

13-ամյա տղան, ով նախկինում քշռում էր 192 կգ, պատրաստվում է վիրահատության՝ ավելորդ մաշկը հեռացնելու նպատակով, այն բանից հետո երբ նիհարելու արդյունքում կորցրել էր քաշի կեսից ավելին:

Արյա Պերմանան Ինդոնեզիայից առաջ համարվում էր աշխարհի ամենագեր երեխան։ Նա դարձել էր այդպիսին ամեն օր արագ պատրաստվող վերմիշել, տապակած հավ և քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործելու արդյունքում:

10 տարեկան հասակում տղան հազիվ էր կարողանում տեղափոխվել, ստիպված էր տանը ուսուցանվել և լողանում էր դրսի լողավազանում, քանի որ չէր տեղավորվում տան լոգարանում։

Ավելորդ քաշի պատճառով տղայի կյանքը հայտնվել էր լուրջ վտանգի տակ: Արյան դարձավ ամենափոքր հիվանդը, որը ստացավ ճարմանդային գաստրոպլաստիկա: Շնորհիվ այս վիռահատության և խիստ դիետայի ձկան և բանջարեղենների հիման վրա, դեռահասը կորցրեց 106 կգ և այժմ կշռում է 86 կգ:

Վիրաբույժը առաջարկել է Արյային վիրահատության միջոցով հեռացնել ավելորդ մաշկը նաև կրծքավանդակի և ձեռքերի շրջանում՝ դպրոցում քննությունները հանձնելուց հետո:

10 տարեկանում տղան կշռում էր այնքան, որքան կշռում են իր հասակակիցներից վեց հոգին միասին: Նրա ծնողները փորձել են արթնացնել իրենց որդու մեջ առողջ սնունդ ուտելու ցանկությունը, բայց նրանք խոստովանում են, որ կատարել են իր բոլոր քմահաճույքները և կերակրել են ճարպային սննդով: Նախկինում տղան ուտում էր օրական հինգ անգամ երկու մեծ ափսեով: Սա հանգեցրեց նրան սարսափելի ճարպակալության:

Վիրահատությունից ընդամենը մեկ ամիս անց դեռահասը նիհարեց մոտ 32 կգ, և քաշը շարունակեց ստաբիլ նվազել: Այժմ նրա դիետան ներառում է միայն խորոված ձուկ, բանջարեղեն, ապուրներ եւ մրգեր:

Նա հաճույքով ֆուտբոլ է խաղում և զբաղվում է լողով իր դասընկերների հետ:

Տղան երազում է դառնալ ֆուտբոլիստ և ասում է, որ հիմա նա ավելի երջանիկ է զգում իրեն, քան նախկինում: Արյան դարձավ ավելի վստահ, հանգիստ եւ ուրախ: Նա զբոսնում է ընկերների հետ և ապրում է լիարժեք կյանքով, որը նախկինում անհնար էր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աշխարհի ամենագեր տղան, ով 10 տարեկանում ուներ 192 կգ քաշ, նիհարեց ավելի քան երկու անգամ
error: Content is protected !!