Աննա Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի և Գոհար Աբաջյանի ռիթմիկ պարը համերգի ժամանակ

Օրերս Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բրիտանական հայտնի Ջեմիրաքուայ ռոք-խմբի համերգը:

Խումբը Հայաստան է եկել «Silk Note» երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնի նպատակը զբոսաշրջության զարգացումն է. այդպիսով միջազգային մամուլի ուշադրությունը սևեռվում է Հայաստանի վրա: Փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է մարզերում մշակությաին օջախների վերանորոգմանը:

Փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել նաև Խ. Իգլեսիասը: Հաջորդ տարի պլանավորվել է, որ Հայաստանում համերգով հանդես գա Է. Իգլեսիասը:

Մինչ համերգի կայանալը խումբը եղել է Գառնիում, այնտեղ քոչարի է պարել: Հանրահայտ խմբի մենակատար Ջ. Քեյը խոստովանել է, որ նախկինում երբևէ Հայաստան չի ժամանել: Նրան ամեն ինչ դուր է եկել, հատկապես ուտեստները:

 

Համերգին ներկա են եղել քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ն. Փաշինյանն իր ընտանիքով:

Համերգն անցել է շատ ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում: Հանդիսատեսի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ Աննա Հակոբյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը սկսել են պարել ռիթմիկ երաժշտության հնչյունների ներքո, իսկ Ն. Փաշինյանը նկարահանում է իրականացրել: Աննա Հակոբյանն աչքի է ընկնում անմիջական և անկաշկանդ բնավորությամբ:

Խուճուճ ջան ախր վերջին բաժակը պիտի խմած չլինեիր 🤣

Опубликовано Vardan Petrosyan Четверг, 7 ноября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աննա Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի և Գոհար Աբաջյանի ռիթմիկ պարը համերգի ժամանակ
error: Content is protected !!