89-ամյա կինը Ամանորի նախաշեմին մանկատներ է տանում սեփական ձեռքերով գործած նվերները

Նվերներ նվիրելը ոմանց համար շատ ավելի գերադասելի է, քան ստանալը, քանի որ նրանք բնույթով սրտաբաց և շրջապատին ջերմություն նվիրող անձիք են:

Այդպիսի կանանցից է այժմ ներկայացվող տարեց կինը, ով իր կյանքի իմաստը տեսնում է մանկատան երեխաներին բառի ուղիղի իմաստով ջերմացնելուն և հաճելի պահեր պարգևելուն:

89-ամյա տիկին Ջուլյան ամբողջ տարվա ընթացքում գործում է տարատեսակ գործվածքներ, որոնք Ամանորի նախաշեմին սկսում է իր ձեռքով բաժանել մանկատներին:

Նա այս բարի գործով սկսել է զբաղվել տարիներ առաջ: Երբ առաջին անգամ նա իր գործած գուլպաներեն ու գլխարկները նվիրեց մանկատան երեխաներին, նրանց արձագանքը ոգևորեց և ուրախացրեց ծեր կնոջը:

Երեխաները հագան իրենց ստացած տաքուկ նվերները և սկսեցին վազվզել տարածքով մեկ: Կինն անչափ ջերմության և գոհունակության զգացողություն ունեցավ, և հենց այդ վայրկյանին որոշեց, որ այդուհետև նա պետք աշխատի, գործի գուլպաներ և ամեն տարի տանել մանկատներ՝ երեխաներին նվերներ անելու:

Оцените статью
89-ամյա կինը Ամանորի նախաշեմին մանկատներ է տանում սեփական ձեռքերով գործած նվերները
Ընդամենը րոպեներ առաջ երգիչ Վաչե Ամարյանը ներկայացրել է <<Արի,  Արի>> տեսահոլովակը
error: Content is protected !!