Քաղաքացիները հանրաքվե ուզո՞ւմ են, թե՞ ոչ

Երկու օր է հանրապետությունում թեժ քննարկումներ են ՍԴ հարցի շուրջ ստեղծված խնդրի մասին: Քննարկումներին ակտիվորեն մասնակցում են հասարակական բոլոր շերտերը:

Իրավաբանական թևի ներկայացուցիչների մի մասը գտնում է, որ ժողովրդին դիմելը ճիշտ որոշում է, մի մասը կարծում է, որ առհասարակ որևէ խնդիր չկար ՍԴ-ի շուրջ և իզուր ու անօրինական են տեղի ունեցող գործընթացները: Նրանց դիտարկումներն արվում են իրավական տեսանկյունից:

Քաղաքական իշխանական և ընդդիմադիր կողմերը ևս բանավիճում են տվյալ թեմայի շուրջ վերը նշված փաստերի համատեքստում:

Երեկ խոսեց նաև նախագահը՝ իր գոհունակությունը հայտնելով ժողովրդի կամարտահայտման մշակույթի ձևավորման նախաձեռնության համար:

Հասարակական հատվածում կարծիքները ևս միտված են ՍԴ փոփոխությանը դրական լուծում տալիուն: Լրագրողական հարցումներին բնակչության մի մասը պարզապես չի ցանկանում արձագանքել՝ պատճառաբանելով, որ հոգնել է, մյուս մասն իր աջակցությունն է հայտնում իշխանական նախաձեռնությանը՝ նշելով, որ վերջնականապես պետք է ազատվել նախկին իշխանությունների վերջին մնացուկներից:

Առաջարկում ենք հետևել հասարակական կարծիքին:

Քաղաքացիները հանրաքվե ուզո՞ւմ են, թե՞ ոչ

Քաղաքացիները հանրաքվե ուզո՞ւմ են, թե՞ ոչ#voxpopՓետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Ի՞նչ են կարծում քաղաքացիներն այս նախաձեռնության մասին։

Опубликовано CivilNet.TV Пятница, 7 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քաղաքացիները հանրաքվե ուզո՞ւմ են, թե՞ ոչ
error: Content is protected !!