Տիգրանն ու մայրը. նա էլ չի տեսնի իր որդուն այնպես, ինչպես տեսնում էր

Լեյտենանտ Տիգրան Պողոսյանը ապրիլյան քառօրյայի անմահ զոհերից է: Նա պատերազմի ընթացքում գտնվում էր զինծառայության մեջ դիրքերում: Պատերազմական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց հերոսաբար ընկածներից մեկն էլ Տիգրանն էր:

Տիգրանի ծննդավայրում՝ հայրենի Հոռոմ գյուղում, նրա հիշատակը հավերժացնող ծառուղի է սարքվել և խաչքար է կանգնեցվել, սակայն ոչինչ չի կարող Տիգրանի կորստի ցավը մեղմել:

Նրա հերոսածին մայրը՝ տիկին Սիլվան, շարունակ կարոտում է որդուն, երազում այն օրերի մասին, երբ հնարավորություն ուներ որդու հետ շփվել, գրկել նրան: Հիմա մայրն այլևս հնարավորություն չունի որդուն տեսնել այնպես, ինչպես տեսնում էր, ստիպված է մխիթարվել՝ նրան երազներում, նկարներում և մարդկային սրտերում տեսնելով:

Հայրենի գյուղի դպրոցում պարբերաբար միջոցառումներ, հիշատակի կիջոցառումներ են կազմակերպվում՝ Տիգրանի անմահ հիշատակը խնկարկելու համար: Բայցևայնպես, միտքը, որ որդին այլևս չկա, երբևիցե հանգիստ չի տալիս Տիգրանի ծնողներին. նրանք մտքով շարունակ նրա հետ են: Իսկ նա, իր ամենակարևոր, ամենաթանկ բանը՝ կյանքը, հայրենիքին նվիրելով, անմահացավ՝ հոգով միշտ հարազատների հետ մնալով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տիգրանն ու մայրը. նա էլ չի տեսնի իր որդուն այնպես, ինչպես տեսնում էր
error: Content is protected !!