Վաղարշապատի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներն ու նրանց ծնողները սպառնում են փակել Էջմիածին-Երեւան մայրուղին

Էջմիածնում մեկ ձայն այլ թեկնածուի համեմատությամբ քիչ հավաքած թեկնածուն մարզպետի որոշմամբ նշանակվել է դպրոցի տնօրեն: Էջմիածինցիները դժգոհ են այս որոշումից: Նրանց պնդմամբ տվյալ անձն իրենց հանդեպ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում, աշխատանքի է գալիս ժամը երկուսից հետո, երբ ուսուցիչներն իրենց գործն ավարտած և տուն գնացած են լինում: Ուսուցչական կոլեկտիվը կտրականապես դեմ է այս որոշմանը և տրամադրված է վճռականորեն. նրանք չեն կարող աշխատել մի մարդու հետ, ով իրենց չի հարգում:

Էջմիածինցիները տեղեկացել են, որ իրենց տարածքով պետք է անցնի նախագահ Ա. Սարգսյանը և որոշել են փակել ճանապարհը՝ խնդիրը նրան ներկայացնելու և իրենց դժգոհությունը բարձրացնելու: Հիշյալ խնդիրը մինչ այս անտեսված է եղել:

Եռօրյա սպասումից հետո ուսուցչական կոլեկտիվը դիմել է լուրջ քայլերի, քանի որ մարզպետի հետ ոչ մի պարագայում տեսակցել չի հաջողվում: Նա իր փոխարեն սոսկ ներկայացուցիչ անձիք է ուղարկել, ովքեր, սակայն, ցուցարարների պնդմամբ, չեն տիրապետում ողջ անհրաժեշտ ինֆորմացիոն բազային:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վաղարշապատի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներն ու նրանց ծնողները սպառնում են փակել Էջմիածին-Երեւան մայրուղին
error: Content is protected !!