«Ով սիրուն, սիրուն» երգը «Pink Martini»-ի կատարմամբ գրավում է Եվրոպան և ԱՄՆ-ն

Ամերիկյան հայտնի «Փինկ Մարտինի» երաժշտական խումբը նոր ձայնասկավառակ է թողարկել, որտեղ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլ լեզուներով կատարվող երգերի կողքին տեղ է գտել նաև հայերեն շատ գեղեցիկ երգերից մեկը՝ «Ով սիրուն, սիրուն»-ը: Այն կատարվում է զուգերգի ձևով. կատարողներն են խմբի հիմնական կատարողներից Տիմոտի Տիշիմոտոն և հրավիրյալ կատարող Արի Շարիպոն: Ա. Շարիպոն, բացի մենակատար լինելը, նաև Լոնդոնում Ամերիկյան Հանրային ռադիոյի թղթակիցներից է:

Զուգերգի այս կատարումն այնքան գեղեցիկ ու սրտառուչ է, որ կարճ ժամանակ անց գրավել է հասարակության մեծ մասի ուշադրությունը և արժանացել համակարական գնահատականների, գովեստի խոսքերի, ինչպես նաև դրան լրագրերում են արձագանքներ եղել:

Երգին նվիրված մի անդրադարձում ամերիկացի լրագրողներից մեկը գրել է, որ այս երգը բոլոր ժամանակների ամենասիրելի և հաճախակի կատարվող երգերից է, որն անբաժան սիրո մասին է:

Այս կատարման շնորհիվ տվյալ բարձրարժեք երգը հանրահռչակվեց միջազգային հարթակներում՝ գրավելով այլազգիների սերն ու հետաքրքրությունն առ հայկական մշակույթ և նմանօրինակ երգեր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ով սիրուն, սիրուն» երգը «Pink Martini»-ի կատարմամբ գրավում է Եվրոպան և ԱՄՆ-ն
error: Content is protected !!