Նազենի Հովհաննիսյանի անչափ հուզիչ գրառումը. Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր

Նազենի Հովհաննիսյանը հայ իրականության ամենավառ, յուրահատուկ և ընդհանուր միօրինակությունից էականորեն տարբերվող դեմքերից է, ով մշտապես հադես է եկել սեփական տեսակետի բարձրաձայնումով՝ առանց մտահոգվելու, թե դա ինչ արձագանք կստանա հասարակության կամ առանձին անհատների կողմից:

Բացի հասարակական թեմաներից, Նազենին սիրում է կիսվել իր հույզերով, զգացողություններով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իր ընտանիքին:

Նրա վերջին գրառման առիթը ծնողների հիշատակի օրն էր: Նրանք երկուսն էլ այլևս ֆիզիկապես Նազենիի կողքին չեն: Նա սիրով, անսահման կարոտով է հիշում հորն ու մորը, սիրով կիսվում նրանց հետ կապված իր հիշողություններով՝ կարևորելով աշխարհում ծնողների և ընտանիքի անփոխարինելի եզակիությունը:

Նա երբևէ չի զլացել նշել, որ իր դաստիարակության և բնավորության ձևավորման վրա մեծ է եղել թե՛ հոր, թե՛ մոր ազդեցությունը: Նրանք երկուսն էլ անհերքելի նշզնակություն են ունեցել Նազենիի անհատական ձևավորման վրա:

Գրառմանը կից Նազենին հրապարակել է քույրերի և զարմիկների համատեղ լուսանկարը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նազենի Հովհաննիսյանի անչափ հուզիչ գրառումը. Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր
error: Content is protected !!