Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ծննդյան տարեդարձից

Լրացել է Մարիամ Փաշինյանի քսանմեկամյակը: Այս մասին առաջինն իր անձնական էջում հրապարակում արել էր մայրը՝ Աննա Հակոբյանը՝ արտահայտելով իր մայրական ջերմությունն ու հպարտությունն այն բանի համար, որ հենց Մարիամն է իրենց ավագ դուստրը:

Օրվա վերջում Մարիամ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց իր ծննդյան տարեդարձից: Ակնհայտ է, որ Փաշինյաններն այս տարի երկրի պաշտոնատար անձի և ղեկավարի դստեր համար անչափ համեստ ու անշուք ծնունդ են կազմակերպել:

Ներկա են Փաշինյան քույրերը, ովքեր եռալեզու հայտնի ծննդյան շնորհավորական երգով շնորհավորում են փոքրիկ տորթի շուրջ, իսկ վերջում Մարիամն իր փոքրիկ քրոջ հետ երազանք է պահում և փչում մոմերը:

Նման համեստության դրսևորումը կարծես պատասխան է նախորդ տարվա նույն օրվա՝ Մարիամի ծննդյան առիթով եղած քննադատություններն այն հանգամանքով պայմանավորված, որ նա այն նշել է ճոխ տոնակատարության ուղեկցությամբ՝ ծախսելով հսկայական գումարներ:

Այսպիսով Փաշինյան դուստրերը և ընտանիքի մայրն ամեն ինչ անում են ներդաշնակելու իրենց կենսակերպն ու գործունեությունը երկրի և իրենց ընտանիքի ղեկավարի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նրան աջակցելու համար:

:)))))

Опубликовано Mariam Pashinyan Четверг, 14 ноября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ծննդյան տարեդարձից
error: Content is protected !!