Մահամերձ աղջկա խոսքերը ստիպեց ողջ Եվրոպաին ողբալ․

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ «Ես գնացի երեկույթի ու հիշեցի խոսքերդ՝ ոգելից չխմես։ Ամբողջ երեկույթին  հյութ խմեցի։ Դու ասացիր, որ հպարտանում ես ինձնով, ու ես իրոք ինձ էդպես էլ զգում էի։ Դու ասում էիր՝ չի կարելի հարբած նստել ղեկին, թեև ընկերներս միշտ հակառակն են արել։

Ինչպես միշտ, դու իրավացի էիր։ Երբ երեկույթն ավարտվում է, ոչ մեկի մտքով չի անցնում՝ ինքը հարբե՞լ է, թե՞ ոչ։ Ես հանգիստ հասա մինչև իմ մեքենան՝ վստահ լինելով, որ ամեն ինչ ճիշտ եմ անում։ «Վթարի համար մեղավոր երիտասարդը սոսկալի հարբած էր»,-այս խոսքերը  լսեցի ոստիկանության սպայի շուրթերից։ Բայց, կարծես թե, ես դրանք լուրջ չընդունեցի․ շուրջբոլորս արյան լիճ էր՝ իմ սեփական արյան։ Մայրիկ,  ես կջանամ ամեն ինչ անել, որ դու լաց չլինես։ «Այս աղջիկը մեռնում է»,-բղավում էին բժիշկները։

Մի ջահել որոշել է հարբել ու լրիվ արագությամբ սլանալ, իսկ արդյունքում ես եմ մեռնում։ Մայրիկ, ես ի վիճակի չեմ հաղորդել՝ ինչ եմ զգում այս վայրկյանին։ Թվում  է՝ ինձ հարյուրավոր դանակներ են կտրատում։ Ես պիտի մեռնեմ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկի մտքով անցել է հարբած նստել ղեկի՞ն։ Մայրիկ, աղաչում եմ, ինձ մի խղճա։ Ասա քույրիկիս, որ լաց չլինի։

Հայրիկն էլ պիտի ուժեղ լինի։  Ես երկինք եմ թռչում։ Այնտեղից ձեզ հոգ կտանեմ։ Միգուցե այդ տղային ոչ ոք չէ՞ր սովորեցրել, որ ղեկին հարբած չեն նստում։ Բայց դու ինձ սովորեցնում էիր, ու դա ճիշտ էր։ Մայրիկ, զգում եմ, շնչառությունս գնալով թուլանում է։ Ես հուսալքված եմ։ Կյանքիս վերջին րոպեներն են։ Ուզում եմ, որ կողքիս լինես։ Ուզում եմ ձեռքդ բռնած լինել մեռնելիս։ Ուզում  եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ։ Մնաս բարով, մայրիկ․․․»։

Մինչև նա մեռնում էր, վթարի ականատեսը դարձած լրագրողը գրի էր առնում մահամերձ աղջկա խոսքերը։ Այդ լրագրողը շուտով արշավ սկսեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ։ Մեզնից յուրաքանչյուրն իր հերթին  պարտավոր է ամեն ինչ անել՝ այս լրջագույն խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Այդ դժբախտ աղջիկը հազարավորներից մեկն է նրանցից, ովքեր զոհվում են ավտովթարների ժամանակ։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մահամերձ աղջկա խոսքերը ստիպեց ողջ Եվրոպաին ողբալ․
error: Content is protected !!