Հայկոն փոքր թաղամասի մեծ սիրտն է. մի հեծանվորդ-առաքիչի պատմություն

Հայկոն ապրում է Դավիթաշեն թաղամասում: Այստեղ նրան գիտեն բոլորը: Նա հայտնի է իր կանաչ արկղերով հեծանիվով, որն էլ օգտագործում է բնակիչներին օգնելու համար: Հայկոն օգնում է բնակիչներին ծանր տոպրակներն ու իրերը տուն հասցնելու հարցում: Օգնության համար տղան սահմանել է մի որոշակի սիմվոլիկ գումար՝ հաշվի առնելով բնակիչների տների հեռավորությունը:

Հայկոն ունի նպատակ, որի համար էլ գումար է հավաքում: Նա ցանկանում է հեծանիվը փոխարինել մեքենայով, իսկ բեռների փոխարեն մարդկանց տեղափոխել և այժմյնա օրական 600 դրամ գումարն ավելի մեծացնել:

Համառ տղային հաջողվել է իրականացնել իր առաջին երազանքը՝ հեծանիվ ունենալ, քանզի նախորդ տարի նա իր գործը ոտքով է արել, իսկ այժմ արդեն ունի հեծանիվ:

Տասնութամյա տղան 9-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից, քանզի ցածր առաջադիմություն է ունեցել: Սակայն տանը նստելու փոխարեն սպսել է ընտանիքին օգնել: Տղան առողջական որոշակի խնդիրների պատճառով բանակում չի ծառայում, սակայն շատ էր ուզում ծառայել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայկոն փոքր թաղամասի մեծ սիրտն է. մի հեծանվորդ-առաքիչի պատմություն
error: Content is protected !!