Հայկական բանակի օրը հիշատակվում է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը

Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուրֆանյանն այսօր կբոլորեր իր 29-ամյակը:  Նա ծնվել է 1990 թվականին: Սովորել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց  հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:

ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների:  Զոհվել է տանկի արկակոծումից:

Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Աղբյուրը՝ armenpress.am

Оцените статью
Հայկական բանակի օրը հիշատակվում է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը
Պարզապես կիսեք կիտրոնը, դրեք ջեռոցի մեջ և փակեք բերանը. Արդյունքը ձեզ կզարմացնի
error: Content is protected !!