Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը

Դժգոհություն բարձրացրած և խիստ բացասական քննադատությունների արժանացած «Մել» ֆիլմը, որը կյանքի էր կոչվել նաև պետական ֆինանսավորմամբ, պատմում է ծանրամարտիկ Մել Դալուզյանի անցած ուղու մասին: Իսկզբանե աղջիկ ծնված սպորտսմենը սեռափոխվել է, իսկ այդ մասին պատմվում է նաև նկարահանվող ֆիլմում, ուստիև առաջ էր բերել հայ հասարակության ավանդապահ, պահպանողական մասսայի զայրույթը:

Այդ ամենը նույնիսկ պատճառ դարձան, որ դրվի ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջը: Արձագանքով հանդես եկավ Ն. Փաշինյանը՝ խոսելով Մ. Դալուզյանի հաղթահարած ճանապարհի, նրա հոգեկան ծանր վիճակի և ինքնասպանության փորձի մասին:

Այսօր համացանցում արդեն տարածվել է «Մել» ֆիլմի թրեյլերը, որտեղ հատվածներ են ֆիլմից: Մելն այստեղ պատմում է, թե ինչ ճանապարհ է անցել, խոսում է մանկության, դեռ մանկուց տղա լինելու ցանկության և շրջապատի վերաբերմունքի մասին:

«Որ փոքր էի, երազանքս էր, որ զարթնիմ, տղա էղնիմ»,- ասում է նա:

Նա զարմանք է արտահայտում, թե ինչու են իրեն մեղադրում կանխամտածված սեռափոխության մեջ, այն էլ մի այնպիսի հասարակության մեջ, որտեղ ավանդույթների դերը մեծ է և վստահ էր, որ ոչ ոք իրեն չէր հասկանա:

Оцените статью
Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը
Խմեք այս հրաշալի ըմպելիքը և այրեք ամբողջ ճարպը` մեկ օրվա ընթացքում
error: Content is protected !!