«Կեղնի, չի եղնի…» փոքրիկ աղջնակի հրաշալի ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ ոքի

Արդեն սովորականների և հերթականների շարքին են դասվում սիրո, վստահության և աջակցության բազմապիսի առաջարկներն ու դրսևորումներն՝ ուղղված Ն. Փաշինյանի անձին ու գործունեությանը:

Ահա մի գեղեցիկ, դրական և հաճելի հոլովակ, որտեղ փոքրիկ աղջնակը ներկայացնում է իր հորինած հեղինակային հեքիաթ-ներկայացումը Ն. Փաշինյանի մասին:

Նա պատմում — ներկայացնում է, թե ինչպես է Փաշինյանը բարկանում, ձեռքը խփում սեղանին, արդարություն և հավասարություն պահանջում՝ ասելով. «Որոնք որ տուն չունին, տուն սարքեն, որոնք որ շոր չունին, շոր տան, որոնք որ գործ չունին, գործ տան, որոնք որ փող չունին, հիվանդ են, փող տան, որ բուժվին»: Մի խոսքով՝ բավարարեն բոլոր կարիքավորների կարիքները:

Մանկական անմեղ ու ազնիվ հոգու արտահայտություն է փոքրիկ աղջնակի այս ներկայացումը, որը արդի ժամանակաշրջանի մարդկային մտածողության և հավաքականության դրսևորում է, որն ավարտվում է հայտնի «Քայլ արա…» հրահանգ — հորդորով:

Հատկապես հաճելի էմոցիաներ են փոխանցում փոքրիկի արտահայտչամիջոցները, շարժուձևը, խոսելու ոճը և բարբառը, որից ակնհայտ է, որ աղջնակը շիրակցի է:

Փոքրիկ աղջնակը Նիկոլ Փաշինյանի մասին…

Եկեք այս հրաշքին տարածեքն ամբողջ համացանցում 😊👍Փոքրիկ աղջնակը Նիկոլ Փաշինյանի մասին…

Опубликовано Black Zone Пятница, 29 ноября 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Կեղնի, չի եղնի…» փոքրիկ աղջնակի հրաշալի ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ ոքի
error: Content is protected !!