Ինչպիսի՞ տեսք ունեն Հայաստանի տարբեր քաղաքների տոնածառերը. ամենագեղեցիկ տոնածառերը

Տոնածառն Ամանորի գլծավոր սիմվոլն է: Այն ոչ միայն տոնական տրամադրություն է հաղորդում, այլև գեղագիտական հաճույք է պատճառում մարդկանց:

Ամանորյա տոնածառը Ամանորի նախաշեմին ներկայացնում է տվյալ տարածաշրջանի ամենից խոսուն տոնական տրամադրություն հաղորդող իրը:

Ամեն տարի դեկտեմվերի վերջին տասնորյակում հայկական տարբեր տարածաշրջաններ մրցում են միմյանց հետ, թե որ քաղաքի տոնածառն է առավել գեղեցիկ:

Բնականաբար բոլոր տոնածառերի էտալոնը, բացառիկ գեղեցկուհին մայրաքաղաքային հրապարակի գեղեցկուհին է:

Ձեզ ենք ներկայացնում հայկական տարբեր քաղաքների տոնածառերը՝ դատողությունները թողնելով ձեզ:

Այս տարի Գյումրու տոնածառի դեկորացիան չփոխվեց, սակայն գլխավոր լույսերը վառելու արարողությունը Երևանից առաջ ընկավ:

Ալավերդու տոնածառը այս տարի բոլորովին նոր է. հինը շարքից դուրս էր եկել, և մի շարք ալավերդցիներ հավաքվել, գումարները միավորել և նոր տոնածառ են դրել քաղաքային հրապարակում:

Հեքիաթային թեմատիկ դեկորացիա ունի Էջմիածնի գլխավոր տոնածառը՝ զարդարված հեքիաթային տնակներով:

Գեղեցիկ գունային գամմայով է աչքի ընկնում Վանաձորի տոնածառը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպիսի՞ տեսք ունեն Հայաստանի տարբեր քաղաքների տոնածառերը. ամենագեղեցիկ տոնածառերը
error: Content is protected !!