Ինչպես պետք է կազմակերպվի դպրոցի ջեռուցումն ըստ օրենքի

Ավարտվեցին աշնանային արձակուրդները՝ աշակերտների անհոգության ժամանակահատվածը, և սովորողներն արդեն դպրոց են գնում: Օրինաչափորեն հենց այս շրջանում է սկսվում դպրոցների ջեռուցումը: Ժամանակին Առողջապահության նախարարությունը հատուկ օրենքով սահմանեց դպրոցների ջեռուցման կարգը, թույլատրելի և անթույլատրելի ասպեկտները:

Ըստ այդմ, արգելվում է ուսումնական հաստատությունները ջեռուցել վառարանային միջոցներում: Դրանք պետք է ջեռուցել ջեռուցման համակարգով՝ սահմանված կարգով:

Սահմանվել է և դասասենյակների, միջանցքների, դահիճների, նախասրահի ընդունելի միջին ջերմաստիճանը:

Ըստ այդմ, դասասենյակների միջին ջերմաստիճանը կարող է տատանվել 18-22 աստիճան ցելսիուս, հանդերձարաններում, դահլիճներում՝ 18-20 աստիճան ցելսիուս, մարզադահլիճում ջերմաստիճանի նորմատիվ սահմանը կարող է տատանվել 17-19 աստիճան:

Ջեռուցմանը զուգընթաց հարկավոր է պարբերաբար օդափոխել դասասենյակներն ու ջեռուցվող մյուս հատվածները: Չպետք է մոռանալ միջանցիկ օդափոխության մասին: Հատկապես պետք է կարևորել այն հանգամանքը, որ միջանցիկ օդափոխության կազմակերպումը պետք է համընկնի աշակերտների՝ դպրոցի շենքից բացակայելու ժամանակահատվածի հետ, այսինքն՝ կազմակերպվի դասերից հետո:

Դրան զուգահեռ չպետք է խախտել բնական և արհեստական լուսավորության նորմատիվ սահմաններն և կազմակերպել ըստ օրինակելի պահանջների:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես պետք է կազմակերպվի դպրոցի ջեռուցումն ըստ օրենքի
error: Content is protected !!