Ինչպե՞ս էր ֆրանսիական էստրադան հավավքել հայոց ողբերգության շուրջ

Սպիտակի արհավիրքը ցնցում էր ողջ աշխարհի համար: Շատ երկրներ, որ նույնիսկ Հայաստանի մասին տեղեկացված չէին, սկսեցին հետաքրքրվել և իրենց օգնությունն առաջարկել:

Իրողությունը անտարբեր չէր թողնում ոչ ոքի, արձագանքում էին ամեն տեղից:

Դժբախտ դեպքից անմիջապես ժամեր անց ֆրանսիական հեռուստատեսությամբ եթեր գնաց անչափ հուզիչ հոլովակ, որտեղ համախմբվել էին ֆրանսիական էստրադայի աստղերը: Նրանց մի վայրում համախմբել էր Շառլ Ազնավուրը: Նա ստեղծել էր ժողովրդի ցավից ծնված մի հրաշալի երգ — օրհներգ, որը պատմում էր հայոց վերքի, ցավի մասին:

Նրանք բոլորով կատարում էին Ազնավուրի երգն ի նշան այն բանի, որ ֆրանսիական ժողովուրդը հոգով հայոց ցավի հետ է, աջակցում է հայ ժողովրդին:

Երգը միանգամից սփռվեց՝ համընդհանուր բնույթ ստանալով՝ դառնալով երկրաշարժի զոհերի հիշատակը խնկարկող հիմն:

Հետո Ազնավուրն արդեն ֆիզիկապես ներկայացավ ու սատարեց ազգակիցներին՝ փորձելով բոլոր հնարավոր ձևերով մեղմել նրանց ցավալի ճակատագիրն ու հոգեմորմոքը, չնայած հստակ գիտակցում էր, որ այն անամոք էր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպե՞ս էր ֆրանսիական էստրադան հավավքել հայոց ողբերգության շուրջ
error: Content is protected !!