Ի գիտություն. ի՞նչ սննդամթերք չի կարելի և ի՞նչ է կարելի վաճառել դպրոցի բուֆետում

Վերջերս դպրոցների աշակերտների շրջանակում հաճախադեպ դարձած սննդային թունավորումների նախադեպերը ստիպում են կրկին վերհիշել Առողջապահության նախարարության հաստատած «Առողջ սննդի կազմակերպմանը և օրինակելի ճաշացուցակի կազմմանը ներկայացվող պահանջներ» հոդվածի քսանվեցերորդ կետը, որտեղ հստակ սահմանվում է, թե ինչ սննդամթերք է կարելի իրացնել դպրոցական բուֆետներում և ինչ չի կարելի:

Այդ կետի համաձայն ամեն ուստարվա սկզբին դպրոցում գործել պատրաստվող բուֆետը կազմում է իր՝ առաջիկայում վաճառվող սննդամթերքի ցուցակը և ներկայացնում տնօրենի հաստատմանը:

Ըստ օրենքի արգելվում է դպրոցում վաճառել կրեմային պարունակությամբ խմորեղեններ, ապխտած կամ ծեծած մսամթերք, ցանկացած տեսակի կաթնաշոռ, պահածոյացված մթերքներ, ալկոհոլային խմիչք, գազավորված կամ էներգետիկ ընպելիքներ:

Այս դեպքում հարց է առաջանում. իսկ ի՞նչ է կարելի է վաճառել:

Կարելի է վաճառել հացաբուլկեղեն՝ առանց կրեմային միջուկների, չիր, կաթնային թեթև մթերքներ, ինչպես՝ մածուն, կեֆիր, այնպիսի քաղցրավենիքային տեսակներ, ինչպես՝ կոնֆետ, իրիս, մալմալադ, զեֆիր:

Վաճառվող մթերքները անպայմանորեն պիտի մակնշված լինեն, ունենան պիտանելիության ժամկետի նշում և լինեն թարմ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի գիտություն. ի՞նչ սննդամթերք չի կարելի և ի՞նչ է կարելի վաճառել դպրոցի բուֆետում
error: Content is protected !!