Ի՞նչ խնդիրներ կան «Հայոց մայրեր» հասարակական շարժման առաջնորդ Հայկուհի Խաչատրյանի, մայրերի և փաստաբանի միջև

Հայոց մայրեր հասարակակն շարժման անդամների և նրանց փաստաբանի միջև արդեն մեկ ու կես ամիս է ներքին խմորումներ են սկսվել: Շարժման ներսում վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ձևավորվել:

Փաստաբանը պատմում է, որ նա համացանցից է տեղեկացել, որ Հայկուհին հրաժարվել է իր ծառայություններից: Փաստաբանը իրավիճակը բացատրում է այն հանգամանքով, որ նա չի կատարել Հայկուհու պահանջը և նրան չի տրամադրել իր ձեռքի տակ եղած այն անձանց տվյալները, ովքեր փնտրում են իրենց զավակներին կամ ծնողներին:

Հայկուհին պահանջում է, որ թե՛ փաստաբանը, թե՛ մայրերից ոմանք, մասնավորապես Սյուզաննա Պատվականյանը, իր և հասարակական շարժման անունից ելույթ չունենան: Հայկուհին Սյուզաննային տեղեկացրել է, որ իր արած հայտարարություններից հետո Հայկուհու հետ կապվել են ոստիկանները և զսպվածության կոչ են արել:

Ըստ Հայկուհու՝ Սյուզաննան պետական մարմնում իրեն ոչ պատշաճ է պահել և վիրավորել է մարդկանց, որի պատճառով է շարժման ղեկավարը նկատողություն է ստացել ոստիկանական բաժնից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ խնդիրներ կան «Հայոց մայրեր» հասարակական շարժման առաջնորդ Հայկուհի Խաչատրյանի, մայրերի և փաստաբանի միջև
error: Content is protected !!