Հայկական իրականության մեջ հետհեղափոխական փոփոխություններից մեկն էլ կաշառատվության դեմ պայքարելն էր: Կաշառատվության դեպքերի վերացման լուրջ պահանջներին ոմանք անլուրջ վերաբերվեցին, ուստև շուտով կանգնեցին փաստի առաջ:
Միմյանց հաջորդող ձերբակալությունները, սակայն, փաստում են, թե որքան լուրջ է այս երևույթի դեմ պայքարի պետության պատրաստակամությունը:
Թերևս, մեր իրականության ամենից ակնառու ոլորտը, որտեղ տարածված է եղել կաշառատվությունը, զինծառայության ոլորտն է: Շատ ծնողներ ամեն կերպ ցանկանում են իրենց տղաներին հետ պահել այդ պատասխանատու իրողությունից: Ամենից տարածված եղանակը զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին դրամական միջոցներով համոզելն է, որ իրենց որդին չծառայելու հնարավորություն ունենա:
Որքան էլ պետական մակարդակով պայքար տարվի այս արատավոր երևույթի վերացման համար, այնուամենայնիվ որոշ ժամանակ և տպավորիչ դեպքեր են պետք՝ մարդկային մտածողության մեջ տվյալ արգելքը հիմնավոր նստեցնելու համար:
Նմանօրինակ մի դեպք է գրանցվել զինկոմիսարիատներից մեկում. այսօր ձերբակալվել է աշխատակիցներից մեկը կաշառք վերցնելու պահին:
Կից ներկայացնում ենք տվյալ դեպքի օպերատիվ նկարահանման տեսանյութը: