Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին. հուզիչ պատմություն

1988 թվականի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Աշխարհի բոլոր ծայրերից օժանդակության առաջարկներ էին լինում, ժամանում էին բժիշկներ:

Օսեթիայից բժիշկների հետ Հայաստան էր ժամանել բժիշկ Կազբեկ Կուզդաևը: Նա Հայաստանում բազմաթիվ տուժածների է օգնել, փրկել:

Վերջերս իր ֆեյսբության էջում բժիշկը գրառում է կատարել, որտեղ վերհիշել է երկրաշարժի տեսարանների ահասարսռությունը, կիսվել տպավորություններով, որոնք նույնիսկ քսանութ տարի անց չեն կորցնում իրենց ազդեցիկ ուժը:

Գրառման մեջ բժիշկը պատմել է, որ այդ օրերին նրան հաջողվել է փրկել մի աղջնակի՝ չթողնելով, որ վիրահատեն նրա սրունքը: Նրա ոտքերից մեը նախորդ օրը անդամահատած են եղել և պատրաստվել են անդամահատելու մյուս ոտքի սրունքը, սակայն նրան հաջողվել է պահպանել աղջնակի սրունքը:

Աղջնակն անչափ երախտապարտ է եղել: Երբ տեղեկացել է, որ բժիշկը պատրաստվում է վերադառնալ, նա խնդրել է մորը զարդարել հիվանդասենյակը, ինքը գեղեցկացել, թագ է դրել՝ բացատրելով, որ այդպիսով ցանկանում է շոյել բժշկի աչքը, որ նա մնա:

Բժիշկը ցանկություն է հայտնել հանդիպել աղջկա հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին. հուզիչ պատմություն
error: Content is protected !!