Ա. Միրզոյանը պատրաստվում է դատի տալ իրեն զրպարտող քաղաքացուն

Համացանցում լայն տարածում է ստացել մի հրապարակում, որտեղ հոդվածագիրը տեղեկացնում է, որ Ա. Միրզոյանը ռեստորանում 290 հազար դրամ հաշիվ է փակել, մինչդեռ նա դրանից առաջ մի առիթով պատմել էր, թե ապառիկներ ունի և նույնիսկ մի անգամ սառեցվել են նրա հաշիվները: Հոդվածագիրը, հիշեցնելով այդ դեպքերը, լուրջ կասկած է հայտնել Ա. Միրզոյանի դրամական միջոցների աղբյուրի առիթով՝ ակնարկելով, որ դրանք աշխատավարձի գումարներ չեն կարող լինել:

Ա. Միրզոյանն իր անձնական էջում նախ հաստատել է 290 հազար դրամի մասին տրվող տեղեկությունը, ապա տեղեկացրել, որ իր ծննդյան առիթով իր հարազատներին է հյուրասիրել, ապա նաև մեծ վրդովմունք է հայտնել սույն հոդվածի առիթով, նշել, որ նա վերոնշյալ հայտարարությունները կատակով է արել, դրամական հաշիվները սառեցվել են պարզապես նրա համար, որ նա մոռացել է վճարել նախապես սահմանված ՃՈ տուգանքը:

Միրզոյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց հարուցել իրեն անհարկի և անհիմն մեղդրող քաղաքացու դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ: Նա պնդում է, որ գիտի, թե ով և ինչու է փորձում շահարկել իր անունը և գիտի նաև, թե ինչպես հակադարձել դրան:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ա. Միրզոյանը պատրաստվում է դատի տալ իրեն զրպարտող քաղաքացուն
error: Content is protected !!