Ավագանու անդամը նիստի էր եկել երկու ամսեկան երեխայի հետ. Հայկ Մարությանի արձագանքը

Երեխաները մեր կյանքն են, և նրանցով է հաճախ ընթանում, պլանավորվում և զարգանում մեր առօրյան ու կյանքն առհասարակ:

Հաճախ են լինում դեպքեր, երբ երեխայի ծնունդն ինչ-որ կերպ խոչընդոտում է մոր աշխատանքային գործունեության ընթացքին: Արդյունքում մայրը ստիպված է լինում հրաժարվել գործնական առօրյայից՝ իրեն նվիրելով զավակի կենցաղի կազմակերպմանը:

Լինում են դեպքեր էլ, երբ մայրերն իրենց մեջ ուժ են գտնում երկու գործունեությունը համատեղելու:

Ահա այդպիսի կանանցից է Գայանե Վարդանյանը: Նա ունի երեք զավակ, որոնցից կրտսերը երկու ամսեկան է: Այսօր մայրը ավագանու նիստին ներկայացել էր կրտսեր զավակի հետ՝ առաջ բերելով հասարակական մեծ ոգևորություն և օրինակելի քայլով ցույց տալով, որ մայր լինելը չի կարող խանգարել աշխատանքային գործունեությանը:

Ինչպես Գայանեն է ասում, սա ուղերձ է բոլոր մայրիկներին, որ մայրանալը ավելի շատ էներգիա է բերում տարատեսակ գործերով զբաղվելու համար:

Քաղաքապետը նիստը սկսելուց առաջ ներկա անդամներին առաջարկեց ծափողջույններով ընդունել երկու ամսեկան փոքրիկի ներկայության փաստը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ավագանու անդամը նիստի էր եկել երկու ամսեկան երեխայի հետ. Հայկ Մարությանի արձագանքը
error: Content is protected !!