Առաջնագծից հանել 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին․ Ժիրայր Սեֆիլյան

Վերջերս Հայկ Սարգսյանը հանդես է եկել զինծառայության մասին մի նախագծով, որտեղ առաջարկվում է արտերկրում գտնվող հայազգի տղամարդկանց զինվորական գրքույկ տրամադրել տասը միլիոն դրամի և մեկամսյան զինծառայության դիմաց:

Այս նախաձեռնությանն արձագանքել է Ժ. Սեֆիլյանը: Նա նշել է, որ առանց առաջարկվող նախագծի էլ զինծառայությունը դարձել է միայն աղքատ ընտանիքների զավակների խաչը, ինչն անարդար է և ոչ ճիշտ:

Ժ. Սեֆիլյանն էլ իր հերթին է առաջարկությամբ հանդես եկել: Նա էլ առաջարկում է զինվորական ծառայությունը հանձնել փորձառու և մասնագիտացված հատուկ պայմանագրային զինծառայողներին, իսկ տասնութամյա անփորձ տղաներին տեղափոծել ավելի ապահով դիրքեր՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Նա առաջարկում է պայմանագրային զինծառայության համակարգը զարգացնել շվեյցարական օրինակով: Սեֆիլյանը պնդում է, որ բացի արտաքին հանգամանքների հարկավոր է ուշադրություն դարձնել նաև գաղափարական կողմի վրա. հարկ է բարոյահոգեբանական ենթատեքստ հաղորդել զինվորական ծառայության ընթացքին, որպեսզի զինակից ընկերների միջև ձևավորվեն առողջ մարդկային հարաբերություններ և եղբայրության մթնոլորտ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առաջնագծից հանել 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին․ Ժիրայր Սեֆիլյան
error: Content is protected !!