Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հեռախոսները ոստիկանության կողմից գաղտնալսելու օրենքի նախագիծը. Հ. Խառատյանը մտածում է երկրից հեռանալու մասին

Աժ-ն այսօր ընդունել է նախագծեր, որոնց մի մասը հասարակական լուրջ դիմադրության է արժանացել: Հարցը լուրջ է հատկապես քաղաքացիների հեռախոսները ոստիկանության կողմից գաղտնալսելու օրենքի նախագծի առնչությամբ:

Այս հանգամանքը առաջ է բերել դիմադրության ալիք. մարդիկ դժգոհում են պետության՝ իրենց անձնական կյանքը վերահսկելու ցանկությունը: Նախագիծը ներկայացնողները իրենց առաջարկը հիմնավորում են՝ ասելով, որ դա արվում է հնարավոր հանցագործությունները կանխարգելելու նպատակով:

Ազգագրագետ Հ. Խառատյանն էլ է մտահոգությամբ կիսվել: Նա սա համարում է մտահոգիչ նախադեպ, դժկամություն է հայտնել առ այն, որ իր զրույցները պետք է ձայնագրվեն: Այդ առիթով հայտարարել է, որ թերևս առաջին անգամ իր մատ հայրենիքը լքելու ցանկություն է առաջացել:

Խնդրին անդրադարձ է կատարել նաև իրավապաշտպան Ավ. Իշխանյանը՝ այն բնորոշելով անգամ մղձավանջներում անհավանական պատկերացնելի երևույթ:

Շատ քաղաքացիներ միանշանակ պնդում են, որ կհրաժարվեն բջջային հեռախոսներից՝ ի նշան բողոքի: Ավելի ուշ հայտարարվել է, որ օրենքը վերաբերելու է որևիցե  հանցագործության մեջ կասկածվողներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հեռախոսները ոստիկանության կողմից գաղտնալսելու օրենքի նախագիծը. Հ. Խառատյանը մտածում է երկրից հեռանալու մասին
error: Content is protected !!