2020 թվականի ամանորյա սեղանը յուրահատուկ զարդարելու հիանալի տարբերակներ

Մոտենում է Ամանորը: Ժամանակն է մտածել հետաքրքիր դեկորատիվ զարդարանքներով տոնը գեղեցկացնելու մասին:

Հաշվի առնելով, որ եկող տարին Մկան տարի է, առաջարկում ենք ամանորյա սեղանի ձևավորման մի քանի հիանալի եղանակներ, որոնք Ձեր տոնական սեղանին ունիկալ և յուրահատուկ տեսք կտան:

Մկնիկներ

Պոմիդորը, վարունգը, վիչինան, ընկույզը, մաղադանոսը հնարավորինս մանրացնել, ավելացնել սերուցքային պանիր, թթվասեր կամ մայոնեզ: Սա հոյակապ միջուկ կարող է լինել:

Վերցնել խաշած հավկիթը: Մեջտեղից կիսել, հանել դեղնուցը, սպիտակուցի մեջ լցնել մեր պատրաստած միջուկը, ապա այն զարդարել՝ տալով մկնիկի տեսք:

Մկնիկին սեղանի վրա ավելի հետաքրքիր տեսք տալու համար կարելի է տեղադրել պանրի տակ կամ կանաչու վրա:

Խաշած կարտոֆիլը քերել, մասսան կլորաձև, ճկուն, պլաստիկե ամանի մեջ հարթեցնելով տեղավորել, վրան մայոնեզ քսել, 200 գրամ մարինացված, մանրացված ձուկը տարածել կարտոֆիլի և մայոնեզի վրա:

Այս շերտը ևս մայոնեզապատել: Կրկին կարտոֆիլը տարածել, հետո՝ մայոնեզը: Այս շերտի վրա էլ քերած կարագ տարածել, մայոնեզապատել: Քերել հավկիթի սպիտակուցը՝ տարածելով գազարի վրա, մայոնեզապատել: Նույնն անել դեղնուցի հետ:

Կտրել, հեռացնել պլաստիկե ֆորման: Կլոր զանգվածը պատել քերած պանրի մասնիկներով: Սրա վրա էլ կարող ենք տեղավորել մեր մկնիկներին:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

2020 թվականի ամանորյա սեղանը յուրահատուկ զարդարելու հիանալի տարբերակներ
error: Content is protected !!