15 րոպե պատրաստման համար,2 ժամ սառնարանում և Դուք կունենաք աշխարհի ամենահամեղ աղցանը, հյուրերն ուղղակի հիացած կլինեն։
Բաղադրատոմս
- 5 հատ ձու
- 1 բանկա պահածոյացված ձուկ
- 500գ. կրեկեր
- 4 հատ մարինացված վարունգ
- 2 պճեղ սխտոր
- 150գ. պանիր
- 200֊250գ. մայոնեզ
Պատրաստման եղանակ
- Խաշել ձվերը,առանձնացնել սպիտակուցները և խառնել դրանք 2֊3 գդալ մայոնեզով։
- Քերել պանիրը,ճզմել սխտորը և կրկին խառնել 2֊3 գդալ մայոնեզի հետ։
- Վարունգները մանր կտրատել։ Տարայի վրա դնել կրեկերների 1/3 մասը,վրան դնել սպիտակուցով խառնուրդը։
- Հետո ավելացնել ճզմած ձուկը, վրան դնել վրաունգների շերտը, մայոնեզ և կրկին կրեկեր լցնել։
- Հաջորդ շերտը պանրով և սխտորով խառնուրդն է,իսկ վրան՝ կրկին կրեկեր։Ստացվածը թեթևակի սեղմել,վրան քսել մայոնեզ և լցնել ձվի ճզմած դեղնուցները։
- Թողնել սառնարանում 2 ժամ։
Բարի ախորժակ!