Փխրուն  կեքսեր, որոնք հալչում են բերանում

Փխրուն  խմորեղենը պարզապես  հալչում է բերանում:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

— կաթնաշոռ, 200 գ

— ձու, 2 հատ

— փափկեցված կարագ, 2 ճաշի գդալ

— թթվասեր, 2 ճաշի գդալ

— շաքար, 1 բաժակ

— աղ, պտղունց

— սոդա, ½ թեյի գդալ:

Պատրասման եղանակը՝

Կաթնաշոռը հարկավոր է տրորել, ավելացնել  շաքարավազը, ապա  ձուն, կարագը  եւ թթվասերը, մինչեւ հարթ զանգված ստանաք: Այս ամենից հետո ավելացնել ալյուրը, աղը եւ սոդան: Արդյունքում ստացված  զանգվածը, խառնել, ապա բաժանել  կտորների՝  կեքսների համար:

Ջեռոցը տաքացնել  180 աստիճանով եւ թխել մինչեւ ոսկե շագանակագույն  երանգ ստանա: Վերջում  վրան  շաղ տալ շաքարի  փոշի եւ մատուցել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փխրուն  կեքսեր, որոնք հալչում են բերանում
error: Content is protected !!