Տորթ «Madam Pompadour»

Այն թխելը  շատ հեշտ է, իսկ համն անգերազանցելի է:

Ապրանքներ՝

ալյուր — 2 բաժակ

կաթնաշոռ — 230 գր

ձու — 3 հատ

շաքար– 1.5 բաժակ

սոդա – 1թ/գդ

աղ

նուշ:

Կրեմի համար՝

կաթ — 750 մլ

ձու — 2 հատ

շաքարավազ — 1 բաժակ

ալյուր — 2 ճ/ գդ

կարագ — 200 գր

վանիլին:

Թխելու գործընթացը՝

Նախ պետք է հարել  ձուն նախատեսված   շաքարի հետ,  ապա  անհրաժեշտ է ավելացնել կաթնաշոռ եւ  կրկին հարել:

Այնուհետև հարկավոր է ավելացնել  զանգվածին ալյուրին  նախապես խառնած  սոդան եւ աղը:

Ստացված խմորային զանգվածը բաժանեք 8 մասի: Պետք  է թխել  180 ° C, մինչեւ ոսկեգույն գույն ստանալը:

Կրեմի համար`կաթսայի մեջ  խառնել բոլոր նախատեսված  բաղադրիչները, որից հետո այն տեղադրել   կրակին  եւ  եռացնել,  ապա  վերցնել  կրակից:

Սառեցրեք սերուցքը եւ խառնեք այն փափկեցրած  կարագին, որ  կրեմը  համեղ  ստացվի,  պաղպաղակի նման:

Գործընթացն ավարտելուց հետո տորթին  քսել  կրեմը եւ թողնել, որ  ներծծվի:

Վերջում կարելի է  ձևավորել  մրգերով:

Оцените статью
error: Content is protected !!