Տորթ «Միկադո». բերանում հալվող ու անչափ համեղ տորթ

«Միակադո» պատրաստելու հրաշալի տարբերակ է առաջարկվում ստորև, որը հալվում է բերանում և ունի աննկարագրելի համ:

Խմորային շերտերի համար.

Բոլոր մթերքները միավորելով՝ ստանում ենք նուրբ, ոչ կպչուն, հեշտ բացվող խմոր: Խմորից մի քանի շերտ կարելի է ստանալ՝ մոտ 8 հատ: Ուշագրավ է, որ առաջարկվող խմորի բաղադրության մեջ չի ավելացվում կակաո, սակայն ցանկության դեպքում կարելի է նաև կակաո ավելացնել:

Խմորային զանգվածը բաժանել համապատասխան քանակի գնդիկներ, պատել սննդային ցելաֆոնով, թողնել մոտ կեսժամյա հանգստի: Շերտերը ստանալուց հետո սառեցնել և նախաձեռնել կրեմի պատրաստումը:

Կրեմի համար նախատեսված մթերքների պարզ խառնուրդից ստանում ենք մուգ գոյնի, հրաշալի համով կրեմ: Շերտերը կրեմապատելուց առաջ հարկ է դրանք հագեցնել քիչ ջրի և կոնյակի խառնուրդից ստացված լուծույթով: Վերջում տորթային մակերեսին տարածել նախ կակաոյի փոշի, ապա՝ շոկոլադային քերուկ:

Կտրել՝ բաղադրիչներին մեկ գիշեր ներծծվելու համար ժամանակ տալուց հետո:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «Միկադո». բերանում հալվող ու անչափ համեղ տորթ
error: Content is protected !!