Տորթ «Դոբոշ». Հավատս չէր գալիս, որ դա ես եմ պատրաստել. Անչափ թեթև ու նրբահամ

Տորթ «Դոբոշ». Հավատս չէր գալիս, որ դա ես եմ պատրաստել. Անչափ թեթև ու նրբահամ.

Ձու- 6 հատ

Շաքարավազ- 120գր.

Վանլին- 1 տուփ

Ալյուր- 14օգր.

Կարագ- 80գր.

Գլազուրի համար

Շաքարի փոշի-200գր

Կաթ-50գր.

Կարագ-30գր

Պատրաստումը

Շատ կարևոր է, որ բաղադրիչները օգտագործեք նշված քանակությամբ: Ձվի դեղնուցները լավ հարել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը: Կարագը հարել մինչև սպիտակելը և զգուշորեն ավելացնել հարած սպիտակուցներին, ապա ավելացնել դեղնուցի զանգվածը:

Ամանը, որի մեջ պետք է թխվի խմորեղենը, բոլոր կողմերից լավ պատել կարագով, իսկ հատակին ալյուր ցանել, որ չկպչի:

Խմորը բաժանել 6-8 մասի և հերթով թխել 200 աստիճանի տակ:

Փափկեցրած կարագը, շաքարի փոշին, քերած շոկոլադը, կակաոն, ձուն հարել, մինչև վերածվի պինդ փրփուրի, ապա ավելացնել մի քիչ կոնյակ:

Կրեմը քսել 5-7 շերտերին և զգուշությամբ դնել իրար վրա, կրեմով պատել նաև տորթի կողքերը:Լ Դնել սառնարանում:

Մարմանդ կրակի վրա հալեցնել շաքարի փոշին կաթի հետ, մինչև հեղուկանման դառնա, ավելացնել կարագը և ստացված գլազուրը լցնել տորթի վրա:

Կարող եք վրան լցնել նաև կարամել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Տորթ «Դոբոշ». Հավատս չէր գալիս, որ դա ես եմ պատրաստել. Անչափ թեթև ու նրբահամ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վլադիմիր Պուտինին
error: Content is protected !!